Տնտեսական

29.04.2021 12:46


Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվելու դեպքում Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի

Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվելու դեպքում Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի

Եթե մինչև տարեվերջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ չարձանագրվի՝ Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նախարարի պաշտոնակատարը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է անելու, եթե մինչև տարեվերջ խոստացած երկնիշ տնտեսական աճը չապահովվի, ինչին Քերոբյանը պատասխանեց. «Հրաժարական եմ տալու»:

Վահան Քերոբյանն Էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020թ. նոյեմբերի 26-ին: Նա 2021թ. երկնիշ տնտեսական աճ արձանագրելու հնարավորության մասին խոսել է նշանակումից անմիջապես հետո: Հայաստանում 2020թ. նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5 տոկոսով:

Այս խորագրի վերջին նյութերը