Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են կրկին մասնակցել 7 օրից
Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց:
«Արմենպրես»-ը ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանի հետ զրուցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննություններում արված փոփոխությունների, միջազգային փորձի և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության մասին:
Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են
«Տեսական և գործնական քննություններն այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել: Այժմ վարորդական իրավունքի վկայական ստացողները տեսական քննությունները նախկին 15 րոպեի փոխարեն կհանձնեն 30 րոպեում, սակայն 10 հարցի փոխարեն կլինի 20-ը: «C»-ից բարձր կարգ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար ապագա վարորդները քննությունը պետք է հանձնեն քննական հրապարակում, որպեսզի ոստիկանները համոզվեն՝ վարորդն ընդհանրապես տիրապետո՞ւմ է մեքենա վարելու հմտություններին, ապա թույլ տան, որպեսզի իրական պայմաններում ևս ստուգվի: «B» և ավելի ցածր կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վկայական ստանալու գործնական քննությունն էլ արդեն անց է կացվում միայն քաղաքային պայմաններում, քանի որ այդ կարգերի վտանգավորությունն ավելի ցածր է»,-նշեց Վարդանյանը:
Նա հավելեց, որ ավտոհրապարակում հուզմունքն ավելի քիչ է, և իրական պայմաններում չի ստեղծվում այն իրավիճակը, որին սովոր են վարորդները: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսից:
Քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է
2018 թվականին 37 հազար դիմողից դրական է հանձնել 25 հազար քաղաքացի, 2019-ին՝ 62 հազարից 28 հազարն է ստացել վարորդական իրավունքի վկայական, իսկ 2020 թվականին՝ 53 հազարից՝ 26 հազարը:
«Այս ցուցանիշներին նայելով տեսնում ենք, որ քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է: Նախկինում օրենսդրությամբ սահմանված չէր արգելք վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությունը չհանձնելուց հետո կրկին փորձելու համար: Տրամաբանական է, որ վարորդը եթե առաջին անգամ ձախողել է քննությունը, ուրեմն այնքան էլ լավ չի պատրաստվել, հետևաբար պետք է որոշակի ժամանակ, որպեսզի կրկին պատրաստվի և վերահանձնի քննությունը»,-ասաց Վարդանյանը:
Ուսումնասիրելով միջազգային փորձը
Անդրադառնալով միջազգային փորձին՝ Վարդանյանը նշեց, որ զարգացած երկրներում բացառվում է քննությունը տապալելուց հետո անմիջապես կրկին փորձելը:
«Ռուսաստանի Դաշնությունը հրահանգի շրջանակներում կիրարկելով 2021 թվականի ապրիլի 1-ից ամբողջությամբ հրաժարվել են ավտոհրապարակներից»,-ասաց ՃՈ իրավաբանական բաժնի պետը:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նույնպես ՀՀ-ում ստեղծված են հարմարություններ
Հայկ Վարդանյանը շեշտեց, որ Հայաստանում անվասայլակով տեղաշարժվող անձանց համար նույնպես ստեղծված են հարմարություններ:
«Նրանք կարող են վարել հատուկ սարքերի միջոցով, որոնք ամրացվում են տրանսպորտային միջոցի ղեկին: Քննություն հանձնելու համար իրենք են ներկայացնում համապատասխան կահավորումով մեքենան, որով պետք է մասնակցեն քննությանը: Դրական հանձնելու դեպքում, վարորդական վկայականը տրվում է, որտեղ նշվում է «Հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու իրավունք»»,-ասաց Վարդանյանը և ավելացրեց, որ նրանց թիվն այնքան էլ փոքր չէ: