Լրահոս

03.06.2011 17:05


Ամբողջ Սիրիայում ինտերնետը չի աշխատում

Ամբողջ Սիրիայում ինտերնետը չի աշխատում

Սիրիայում ուրբաթ առավոտվանից չի աշխատում ինտերնետը։ Սիրիայի հեռախոսային և ինտերնետային կապի պետական ընկերությունը «ՌԻԱ նովոստիին» փոխանցել է, որ ինտերնետն անջատվել է ամբողջ երկրով։

«Խնդիր կա։ Այժմ աշխատում ենք դրա լուծման վրա»,–ասել է ընկերության աշխատակցուհին՝ չպարզաբանելով խնդրի բնույթը։

Վերջին երկուսուկես ամիսների ընթացքում ուրբաթը (ոչ աշխատանքային օր) Սիրիայում զանգվածային բողոքների օր է։ Ակտիվիստների կողմից ցույցերը կազմակերպվում են «Facebook» սոցիալական ցանցի և «Twitter» միկրոբլոգի միջոցով։ Այնուամենայնիվ մինչ այժմ Սիրիայում ինտերնետի ամբողջական անջատում տեղի չէր ունեցել։ Այն սովորաբար սահմանափակվում էր մի քանի «անհանգիստ» շրջաններով։

Սիրիայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում, որոնք սկսվել են մարտի կեսերին Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում, իսկ հետո տարածվել երկրի այլ շրջաններ։ Սիրիական իրավապաշտպանները հաղորդում են, որ անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով մոտ հազար մարդ է զոհվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը