Կողոպուտ Վանաձորում. զինվորական համազգեստով 2 անձինք մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապելով, նրա վրայից հափշտակել են ոսկյա զարդերը
Ապրիլի 27-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ից ապրիլի 28-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված զինվորական համազգեստով 2 անձինք Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում տուժածը՝ 81-ամյա Գրետա Բ.-ն, հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը: Նա հայտնել է նաև, որ նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել: