Կարծիք

28.04.2021 21:46


Ադրբեջանի ղեկավարն այսօր իրեն պահում է որպես բակային խաղի «լավ տղա»

Ադրբեջանի ղեկավարն այսօր իրեն պահում է որպես բակային խաղի «լավ տղա»

Այն, որ հակահայկականության մեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների որդեգրած մարտավարությունը համընկնում է մի շարք ընդհանրություններով, դա արդեն ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղ գտած զարգացումներում: Իսկ այդ ընդհանրության գլխավոր գծերից մեկն այն է, որ երկուսն էլ փորձում են կոտրել հայկական ոգու դիմադրողականությունը և մեզ պարտադրել հարմարվողականություն... Եթե այդ գործընթացը Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձն իրականացնում է կամ անգիտակցաբար, կամ ստիպված,ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարի կողմից գրավյալ տարածքներում պարբերաբար կազմակերպվող և հայ ժողովրդի ինքնությունը նվաստացնող «ցուցադրական միջոցառումները» (թեյախմություն Շուշիում, լուսանկարներ «Սոսենիների պուրակ» արգելավայրից և այլն) կյանքի են կոչվում գիտակցաբար ու արդյունքների հասնելու հստակ նպատակով։

Հ.գ.- Ադրբեջանի ղեկավարն այսօր իրեն պահում է որպես բակային խաղի «լավ տղա...»։ Բայց շատ-շատերն իրենց մանկությունից կհիշեն, որ հաճախ «լավ տղաները» օրերից մի օր պատժվում են չափն անցնելու համար... Իսկ նրանք, ովքեր նման պահերին ծափահարում են կողքից, ստանում են ավելին, քան «լավ տղաները...»

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը