Հայաստանի ազգային թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ հաղթանակի դեպքում 40 հազ. դոլար կստանա
Հունիսի 4-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի և Հայաստանի հավաքականները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել պարգևատրել ազգային թիմի ֆուտբոլիստներին, եթե նրանք հաղթեն Ռուսաստանի ընտրանուն: Այս մասին «gazeta.ru»-ին ասել է հայկական պատվիրակության աղբյուրներից մեկը։ «Life Sports»-ի տեղեկություններով` ՀՀ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով խաղադաշտ կմտնի, հաղթանակի դեպքում 40 հազ. դոլար կստանա, ինչը լրացուցիչ ազդակ կլինի։ Նա ընդգծել է, որ ռուսների հետ խաղը շատ կարևոր է, և հաղթանակը շատ մեծ նվաճում կլինի։
–Հայաստանի հավաքականը ստեղծված իրավիճակում լավ հնարավորություն ունի` մտնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Եթե ֆուտբոլիստները կարողանան մեկ միավոր բերել Սանկտ-Պետերբուրգից, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 10 հազ. դոլար,–ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ միջազգային բուքմեյքերական գրասենյակները Ռուսաստան-Հայաստան խաղում հաղթանակի բացահայտ հավակնորդ են համարում տանտերերին։ Ռուսաստանի հաղթանակի համար սահմանվել է 1.20 գործակից, ոչ-ոքիի համար՝ 6.60-ից 7 գործակից, Հայաստանի հաղթանակը որոշ բուքմեյքերական գրասենյակներ սահմանել են 22 գործակից։