«Նոր միջնորդություններ չկան, սպասում ենք նիստին, նիստի օրը դեռ հայտնի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի նախկին պետք Օնիկ Գասպարյանի փաստաբաններից Արթուր Հովհաննիսյանը։
Խոսելով առաջիկա նիստի անելիքների մասին՝ փաստաբանն ասաց․ «Առաջիկա նիստին քննարկվելու է մեր հայցի հիմքի առարկայի փոփոխության միջնորդությունը այն մասին, որ ճանաչել ոչ միայն պարոն Գասպարյանի գործից հանելու իրավահարաբերության բացակայությունը, այլ նաև Արտակ Դավթյանին աշխատանքի նշանակելու իրավահարաբերության բացակայությունը»։
Փաստաբանը խոսեց նաև այն մասին, որ պատկան մարմինները չեն կատարում դատարանի որոշումը, որի համաձայն՝ հայցի ապահովման միջոց էր կիրառվել․ «Խոչընդոտում են պարոն Գասպարյանին, հաղորդում էր ներկայացվել դատախազություն, վերջինս ուղղորդել էր Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ն էլ հարուցումը մերժել էր։ Հիմա արդեն որոշումը կվիճարկենք դատարանում»։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:
Խոչընդոտում են Օնիկ Գասպարյանին․ փաստաբան