Լրահոս

28.04.2021 21:29


Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր։ Հղումը՝ ստորև
Վահե Հակոբյանի փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան
Ժիրայր Ղարագյոզյան
Հասմիկ Մելիքսեթյան
Հ․ Գ․ Язык враг твой Арман Бабаджанян
Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը