Ֆեյսբուքում Ցեղասպանության ժխտողական հրապարակմանը «լայք» դնելու համար Վալանսի քաղաքապետը աշխատանքից ազատել է թուրք խորհրդականին (տեսանյութ)
Ապրիլի 26-ին ֆրանսիական հայաշատ Վալանս քաղաքի ղեկավար Նիկոլա Դարագոնը աշխատանքից ազատել է Վալանսի ավագանու միակ թուրք աշխատակցին՝ Յասին Յըլդըրմին, որը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «լայք» է դրել Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող բովանդակությամբ հրապարակմանը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամ Նժդեհ Գարագավորյանը տեղեկացրեց, որ իրենք են դիմել քաղաքապետին և մատնանշել, որ թուրք աշխատակիցը չի հարգել Ֆրանսիայի Հանրապետության դիրքորոշումը, անտեսել 2001-ի հունվարի 29-ին ընդունված օրենքը, որով պաշտոնական Փարիզը ճանաչել է 1915-ի կատարվածը որպես հայերի դեմ իրականացված ցեղասպանություն:

Մանրամասները՝ տեսանյութում: