Լրահոս

03.06.2011 15:51


Աջափնյակ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Լուկաշին ու Նորվեգական թաղամասերի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղի 6-10 փողոցների, Սպանդարյան կայարանի ու հարակից տարածքների, ինչպես նաև Մերձավան գյուղի և զորամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Երևան Ջուր ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը