Այ սուրճի բաժակ նայող, ձեռքներդ բռնե՞լ ու չե՞ն թողել կանգնեցնել պատերազմը
Արայիկ Հարությունյա’ն, եղբորդ տված երդումը դեռ մնում է
Ստեփանակերտի քաղաքապետ, հաղթանակած Արցախում՝ 2007-2017թթ.-ը վարչապետ եղած, Արցախի հարստության կեսը սեփական գրպանը դրած Արայիկ Հարությունյանը հավատարիմ մնալով հայաստանցի շեֆի քարոզչական գծին հայտարել է, թե հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը քաղաքական ուժերը համարել են դավաճանություն: Ո՞ււււ
Այսինքն ձեռքներդ բռնե՞լ ու չե՞ն թողել կանգնեցնել պատերազմը:
Այ սուրճի բաժակ նայող, բա ժողովուրդը քեզ ու շեֆիդ է ընտրել՝ որպես իշխանություն, հետեւաբար որոշում կայացնող, էդ լեգիտիմ/մեղա-մեղա/ իրավունքը ձեզ է տրվել ձեր սիրած «ժողովրդավարական ընտրություններում»: Բա որ որոշում կայացնելու ուժ ու այդ որոշման համար պատասխանատվություն կրելու պատրաստակամություն չունեիք, դու ու շեֆդ ինչի՞ էիք մի քանի միլիոն դոլար ծախսում ընտրությունների ժամանակ, որ հանկարծ Վիտալի Բալասանյանը չընտրվի:
Բա որ ցորեն ցանողից՝ նախագահ պատրաստ չէիր դառնալ, ինչի՞ էիր քեզ կոտորում: Այ թուլամորթ, Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը պե՞տք է քո ու շեֆիդ փոխարեն որոշում կայացնեին: Շեֆիդ Հայաստանի նախկին երեք նախագահները հրապարակային առաջարկել են՝ «որոշում կայացրա, պատրաստ ենք անգամ հետդ պատասխանատվություն կիսել»: Չի կայացրել: Այն նախագահները, որոնց հետ պատերազմի ժամանակ անգամ համարձակություն չես ունեցել հանդիպել, ինչ է շեֆդ մատ թափ չտա վրադ:
Հասկանո՞ւմ ես, այ ցորենի արքա, հայրենիքի ու 5000 երեխու կորստից հետո ձեր միակ դարդուցավը, որ ձեզ դավաճան չասե՞ն:
Այ կլոուն, ինագուրացիայիդ ժամանակ ոգեւորությունից էնքան էիր քեզ կորցրել /մանկության երազանքդ իրականացավ/, որ շեֆիդ տպավորելու համար զոհված եղբորդ անունն անգամ շահարկեցիր, ասում էիր՝ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի, բա մի բուռ ցորենն ի՞նչ է՝ չես ուտում՝ զոհվես հանուն հայրենիքի:
Այ սուրճի բաժակ նայող, ձեռքներդ բռնե՞լ ու չե՞ն թողել կանգնեցնել պատերազմը