Լրահոս

28.04.2021 22:20


Ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննության տվյալներով՝ Աղավնատուն գյուղի բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Այգեշատ գյուղի բնակչին ծաղրի է ենթարկել, ինչի շուրջ սկսված վիճաբանության և փոխադարձ քաշքշուկի ժամանակ Աղավնատուն գյուղի բնակիչն իր մոտ պահվող կտրող-ծակող գործիքով, ուղղակի դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով ինչպես թեթև, այնպես էլ՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աղավնատուն գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն, միաժամանակ, թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը