Լոռու մարզում 41-ամյա վարորդը ավտոմեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Նորեկյանը իր վարած ВАЗ 21110 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Նորեկյանը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, օեպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։