Քաղաքական

28.04.2021 13:36


«Կատարվում է քաղաքական պատվեր». Արծվիկ Մինասյանը՝ իր քրոջ որդուն կալանավորելու որոշման մասին (տեսանյութ)

«Կատարվում է քաղաքական պատվեր». Արծվիկ Մինասյանը՝ իր քրոջ որդուն կալանավորելու որոշման մասին (տեսանյութ)

Ակնհայտ է, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդում է և Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ, այլ նաև ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր քրոջ որդուն կալանավորելու մասին դատարանի որոշմանը։

«Դատավորի և դատարանի նախագահի նման պահվածքն ակնհայտորեն վկայում է, որ կատարվում է քաղաքական պատվեր։ Երբ ծանոթանում ես որոշմանը, սա իրավական պետության ծաղր է։ Հիմքերը կալանավորման ոչ միայն իրականությունից դուրս են, այլ նաև վկայում են այն մասին, որ մենք գործ ունենք քաղաքական հստակ պատվերը կատարելու վիճակի հետ»,-նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ դատարանի այսպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ. «Ավելին, սրանք չեն կարող սահմանափակել այն պայքարը, որ որդեգրվել է հանուն հայրենիքի փրկության։ Այն բոլոր անձինք, ովքեր կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք դատապարտվելու են անաչառ դատարանի կողմից։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, պայքարը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը