Լրահոս

28.04.2021 12:26


Օշական գյուղի տներից մեկում առաջացած հրդեհը մարելուց հետո հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են 48-ամյա ոստիկանության նախկին ծառայողի կիսամոխրացած դին

Օշական գյուղի տներից մեկում առաջացած հրդեհը մարելուց հետո հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են 48-ամյա ոստիկանության նախկին ծառայողի կիսամոխրացած դին

Այսօր՝ ապրիլի 28-ին, Արագածոտնի մարզում, ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Հրշեջ-փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։

Այս խորագրի վերջին նյութերը