Կարծիք

28.04.2021 11:19


Նա, ով սեղմում է Նիկոլի ձեռքը, վաղն՝ առանց սրտի կսկիծի, կսեղմի Ալիևի ու Էրդողանի ձեռքը

Նա, ով սեղմում է Նիկոլի ձեռքը, վաղն՝ առանց սրտի կսկիծի, կսեղմի Ալիևի ու Էրդողանի ձեռքը

Հաճախ խոսում եմ այն մասին, որ Հայաստանի ռազմաքաղաքական էլիտան, տապակվելով ներքին գզվրտոցների մեջ, սկզբից ներսում պարտվեց թուրքին 2018 թվականին, ապա 2020 թվականին ամրագրեց իր պարտությունը թուրքին Արցախում։ Մեր «էլիտան» քաղաքացի Նիկոլից ոչ պակաս պատասխանատու է այս աղետի համար (հիշում եք չէ՞, ոնց էին խորհրդարանական «ընդդիմության» անդամները պատերազմի օրերին մասնակցում ԱԽ նիստերին, տեղեկանում աղետալի իրավիճակի մասին, իսկ հետո, դուրս գալով Կառավարության շենքից, մեզ «Արծրուն տատու հեքիաթներ» պատմում, թե «ԳԱղթում ենք»): Բայց....

Էլիտան մի կողմ, սակայն ո՞նց են հասարակ մարդիկ, սպորտսմենները, «մտավորականները» հանդիպում կապիտուլյանտի հետ։ Ի՞նչ սրտով են սեղմում նրա ձեռքը։ Քաղաքականությունը բարոյական երևույթ է, սակայն էսպիսի մարդիկ են այն անբարոյական դարձրել։

Ստում են և թաքցնում սեփական ողորմելիությունը նրանք, ովքեր ասում են․ «Հարգեք վարչապետի ինստիտուտը»: Ինստիտուտը մարմնավորում է մարդը։ Մեր դեպքում` մարդ, ով վիժեցրեց բանակցային գործընթացը՝ հրահրելով պատերազմ և 5 հազար արև բալեքի տարավ սպանդի։

Դուք որ «ինստիտուտն եք» հարգում, այն ինստիտուտը, որը Հայաստանն ինքնիշխան պետությունից, կայացած բանակով և անվտանգության համակարգով ու Արցախով դարձրեց ՌԴ-ի խնամակալության տակ գտնվում միավորի, որը նման է այն հեռու բարեկամի, որին չես կարող Նոր տարում տուն չթողնել ու ստիպված ես հանդուրժել իր ներկայությունը։

Նրանք, ովքեր իրեն բարևում են, դիմում եմ «պարոն վարչապետ», իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ չի արել Նիկոլը մեր ազգի և պետության հետ, ինչը կուզենար անել Իլհամը կամ Էրդողանը։

Նա, ով սեղմում է նրա ձեռքը, վաղն՝ առանց սրտի կսկիծի, կսեղմի Ալիևի ու Էրդողանի ձեռքը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը