Գնում կանգնում ենք սահմանին, որ հովիվները կարողանան անասուններին արածացնեն․Արավուսի վարչակազմի ղեկավար
Սյունիքի մարզի Արավուս գյուղի տղամարդիկ դիմել են համապատասխան մարմիններին, որ իրենց ընդգրկեն աշխարհազորի կազմում եւ թույլ տան սահմանապահների հետ հսկեն սահմանի՝ գյուղի մոտով անցնող հատվածը:
«Հիմա զինվորները կանգնած են, բայց այն չէ, ինչ մենք էլ իրենց հետ կանգնենք, վերջիվերջո 3 պատերազմ անցած մարդիկ ենք, ավելի անվտանգ կլինի, էլի։ Մեր դիմաց թուրքերը 13 պոստ ունեն, ամեն պոստում 30-40 հոգի կանգնած են, դրանից բացի բրիգադն էլ մեր գյուղից 2 կմ սարի հետեւն է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արավուս համայնքի վարչակազմի ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Արավուս գյուղը սահմանազատումից հետո զրկվել է արոտավայրերից։ Սահմանը գյուղի վերջին տնից ընդամենը 100 մետր է հեռու։ Արոտավայրերի բացակայության պատճառով գյուղացիները վաճառել են իրենց անասունների մեծ մասը՝ 75%-ը։ Հենց Արավուս գյուղում էր, որ մի քանի օր առաջ հովիվի հետ կապված միջադեպ էր գրանցվել․ ադրբեջանցիները սահմանին զենքով սպառնացել էին արավուսցի հովիվին, փորձել էին նրան սահմանի մոտից տեղափոխել իրենց խրամատ, այնուհետեւ լսելով մոտեցող գյուղացիների ձայնը, հարվածել էին հովիվի աչքին ու հեռացել։
«Հիմա մենք կանգնել ենք այնտեղ, իրենք արածացնում են։ Խնդրել ենք կորպուսի հրամանատարին, որ մեզ հրամանագրեն, որ գնանք իրենց պոստից 10 մետրի վրա կանգնենք, որ չկարողանան ինչ-որ բան անել։ Դեպքից հետո զինվորներին էլ ենք զգուշացնում, գյուղի տղաներով էլ գնում ենք, կանգնում, մինչեւ կգրանցեն»,-ասաց Հովսեփյանը։
Արավուս համայնքի վարչակազմի ղեկավարի խոսքով ՝ իրենց խոստացել են, որ կարճ ժամանակ անց հանձնաժողով կստեղծվի եւ դեմարկացիա ու դելիմիտացիա կարվի, ինչից հետո հույս ունեն, որ սահմանազատումից հետո կորցրած արոտավայրերը իրենց կվերադարձնեն։
«Հիմա նրանք 62 հեկտար մեր վարելահողերից վերցրել են GPS-ների միջոցով, դրանք վկայականով, քարտեզներով մեր հողերն են: Սպասում ենք, ասացին՝ ինչ-որ հանձնաժողով պիտի գա, երեւի Մոսկվայից մեր կառավարության հետ համատեղ քարտեզներով դելիմիտացիա, դեմարկացիա անելու համար, մենք էլ սպասում ենք, հուլիսից հունձ պետք է սկսենք, ի՞նչ ենք անելու, հույսներս այդ վարած, ցանած հողն է։ Ես ամեն օր հետաքրքրվում եմ, վերեւներին եմ ասում, մարզպետարանին եմ ասել, մեր կորպուսի հրամանատարի հետ եմ խոսել, ասացին, որ հանձնաժողով է գալու»,-նշեց Արգամ Հովսեփյանը։
Արավուս համայնքում շուրջ 40 տնտեսություն կա, նրանց կեսից ավելին օրվա ապրուստը վաստակում է անասնապահության միջոցով։