Կարծիք

27.04.2021 17:45


Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները

Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները

Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ, ընդդիմադիր գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու նկատմամբ։

Երեկ քննչական կոմիտե էր հրավիրվել, նույնպես ընդդիմադիր գործիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Օրեր առաջ, ՀՔԾ էր հրավիրվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը, որին կարճ ժամանակ անց հետևեց, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Անցյալ տարի քրեական գործ հարուցվեց ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև նրա որդու նկատմամբ։ 2019թ․ քրեական գործեր հարուցվեցին և ահաբեկվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկները, երեխաները, հայրը։ Սա ընդամենն այն ցուցակն է, որ ինձ է հայտնի։

Ո՞վ գիտի, թե բռնապետիկի ցուցումով նրա խորհրդական Աննա Վարդապետյանը ՀՔԾ, ՔԿ, Դատախազությանն ինչ պատվերներ է տվել այս կամ այն ընդդիմադիր գործչի հարազատների դեմ գործեր թխել, իսկ ԲԴԽ ինքնակոչ նախագահ,անբասիր կենսագրությամբ Գագիկ Ջհանգիրյանն ինչպիսի ճնշումներ է գործադրում դատավորների դեմ։

Այս ամենն արդեն նողկալի է, բայց առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները, կործանելով ոչ միայն մարդկային ճակատագրեր, այլև՝ հայրենիքը։

Ավետիք Իշխանությանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը