Լրահոս

27.04.2021 18:15


Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 27-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և տեղի ուժերի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (անձը չպարզված) ինքնասպանության փորձը։

Այս խորագրի վերջին նյութերը