Լրահոս

03.06.2011 14:57


Իրավապաշտպանը Սարգիս Հացպանյանի մասին

Իրավապաշտպանը Սարգիս Հացպանյանի մասին

Այսօր կայացած ասուլիսում «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է ՀԱԿ անդամներ, դեռևս անազատության մեջ գտնվող Մուրադ Բոջոլյանի և Սարգիս Հացպանյանի ազատարձակման խնդրին։

Բանախոսը հայտարարել է, թե նրանք մի քանի օրից ազատ կարձակվեն. «Բայց ոչ թե ՀՀ իշխանությունների կամոք, այլ այն պատճառով, որ նրանք երկուսն էլ ամբողջությամբ կրել են իրենց պատիժները»։

Իրավապաշտպանի խոսքերով՝ Սարգիս Հացպանյանը պետք է ազատ արձակվեր ինչպես այս, այնպես էլ դեռևս 2009թ. հայտարարված համաներման հետևանքով։

–Սակայն իշխանությունները, ցուցաբերելով անհատական մոտեցում, հրաժարվեցին նրան ազատ արձակել,–ընդգծել է Վ. Հարությունյանը։

Նա ավելացրե էլ, որ համաներման նախօրեին հայտարարեցին, թե Սարգիս Հացպանյանը բանտարկյալների համար նախատեսած համապատասխան հագուստը չի կրում, որի պատճառով էլ նա ենթարկվել է կարգապահական տույժի, ու կալանավայրում է մնալու մեկ շաբաթ ավելի։ Սակայն իրավապաշտպանը նկատեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում գտնվող բանտարկյալները կրել են սեփական հագուստները, և կալանավորներին համապատասխան հագուստ կրելու պահանջ այնտեղ երբեք չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը