Լրահոս

27.04.2021 13:12


Մասիսում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ինքնահրկիզվելով

Մասիսում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ինքնահրկիզվելով

Ապրիլի 27-ին, ժամը 11։20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Երկաթուղայինների փողոցի 11 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Ե․ Գ․-ն (ծնված 1958 թ․) փորձում է ինքնասպանություն գործել՝ ինքնահրկիզվելով։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձ։

Այս խորագրի վերջին նյութերը