Կարծիք

27.04.2021 11:59


Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է. Ռոբերտ Քոչարյան (լուսանկար)

Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է. Ռոբերտ Քոչարյան (լուսանկար)

Նախագահ Քոչարյանի և աջակիցների երեկվա հանդիպումը` կարևորը.

Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։

Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։

Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել։

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը