ԼՂ-ում ականի պայթյունից զոհվել է 1, վիրավորվել 2 ադրբեջանցի
Լեռնային Ղարաբաղի`Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել 2 ադրբեջանցի, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով գրում է Trend.az-ը։
Նշվում է՝ «Աղջաբեդի շրջանի բնակիչները, շրջանցելով հսկիչ-անցագրային կետերը, ներխուժել են ականներից դեռևս լիովին չմաքրված տարածքներ, որտեղ ականի պայթյուն է տեղի ունեցել»։
Ըստ հաղորդման՝ ադրբեջանցիներից մեկը տեղում մահացել է, մյուս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։