Կարծիք

27.04.2021 11:01


Փաշինյանի կառավարումը հիմնված էր կեղծիքի ու ստի վրա, բայց հիմա կեղծիքը իրավական հաստատում է ստանալու

Փաշինյանի կառավարումը հիմնված էր կեղծիքի ու ստի վրա, բայց հիմա կեղծիքը իրավական հաստատում է ստանալու
Հայտարարելով, թե հրաժարական տալով, ինքը հրաժարական չի տալիս, այլ պարզապես արձանագրում է «ընտրություններ» կոչվող միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մեծ ական դրեց այդ միջոցառման լեգիտիմության տակ։ Անկասկած, կեղծիքները օր օրի աճելու են։
Մյուս կողմից ակնհայտ է, որ ազդարարելով «ընտրություններ» կոչվող միջոցառման մասին, Նիկոլ Փաշինյանը երբևէ չի մտածել, թե դա իշխանություն ձևավորելու համար է, որ դրանով կարող է ինքը զրկվել իշխանությունից, քանի որ իշխանափոխության հաջորդ օրն իսկ կհայտնվի բանտում։ Ուրեմն, «ընտրություններ» միջոցառումը այլ նպատակ ունի. այն ոչ թե լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար է, այլ իշխանության նոր կանոնների լեգիտիմացման։
Ակնհայտ կեղծիքներով գնալով իշխանության ձևավորման, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նոր խաղի կանոնների մասին. այսուհետև կեղծիքը լեգիտիմանալու է, լինելու է կառավարման նոր ձևը։ Առաջ էլ, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կառավարումը հիմնված էր կեղծիքի ու ստի վրա, բայց հիմա կեղծիքը իրավական հաստատում է ստանալու, հիմա դրա օգտին են քվեարկելու ՀՀ քաղաքացիները, քվեարկելու են, որ իրենք համաձայն են ապրել կեղծիքի կանոններով։
Կարևոր չէ, որ այդ քվեարկությունը և քաղաքացիների համաձայնությունը նույնպես նա ստանալու է կեղծիքներ կիրառելով, կարևորն այն է, որ անց է կացվելու այսպիսի միջոցառում, որը լեգիտիմացնելու է կեղծիքը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը