Լրահոս

27.04.2021 10:52


Ստեփանակերտի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին

Ստեփանակերտի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին

2021թ. ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

ԱՀ ՔԿ

Այս խորագրի վերջին նյութերը