Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին
Դատախազության համակարգը բարոյալքման շեմին է։ Իրավապահ այդ կառույցում առաջացած տարաձայնություններն օրենքի դաշտում չեն կարողանում լուծել, գործի են դնում բռունցքները։ 2 դատախազ ապտակ է ստացել։
ArmLur.am-ի տեղեկություների համաձայն, օրերս միջադեպ է եղել դատախազների միջեւ։ Երևան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին: Ըստ մեր աղբյուրների, վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բանն այն է, որ Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը։ Նրա հարազատն է նաև Երևանի գործող դատախազը։ Եվ նրանք արդեն սկսել են միմյանց հասկանալ։
Բայց սա դեռ ամենը չէ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս էլ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանն է խոսակցություն ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։