Լրահոս

03.06.2011 14:15


Վարդան Հարությունյան. «ՔԿՀ–ները ոչ թե ծանրաբեռնված, այլ գերծանրաբեռնված են»

Վարդան Հարությունյան. «ՔԿՀ–ները ոչ թե ծանրաբեռնված, այլ գերծանրաբեռնված են»

Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նա խոսել է ՔԿՀ–ների գերծանրաբեռնվածության մասին. «Մեր քրեակատարողական հիմնարկները ոչ թե ծանրաբեռնված, այլ գերծանրաբեռնված են։ Հայաստանում վերջին շրջանում կա ավելի շատ կալանավոր, քան երբևէ եղել է, որի հիմնական պատճառներից մեկը այն է, որ իշխանությունները հրաժարվում են կիրառել պայմանական վաղաժամ ազատարձակումը»։

Իրավապաշտպանի խոսքերով՝ մարդը, ով հայտնվում է բանտում, չի կարողանում օգտվել պայմանական վաղաժամ արձակման իրավունքից։

Նրա կարծիքով՝ դժվար թե կալանավայրերը համաներման շնորհիվ ազատ արձակվածներից հետո թեթևանան, քանի նրանք փոքր թիվ են կազմում։

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե համաներման հետևանքով կշատանան հանցագործությունները՝ Վ. Հարությունյանը նշել է, թե համաներման ժամանակ բանտերից ազատ են արձակվում մարդիկ, ովքեր իրենց աշխարհը պատկերացնում են կալանավայրերում, և հանցագործությունն է իրենց աշխարհը.

–Բնական է, որ նրանցից շատերը կվերադառնան կալանավայր, իսկ թեթև հանցագործություն կատարած մարդիկ, որպես կանոն, հետ չեն վերադառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը