Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոսկե միջին փնտրող փոխնախարարի գործերը լավացել են․ «Իրավունք»
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ԱԺ «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Մինչև ե՞րբ պետք է թշնամանք լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է ոսկե միջին տարբերակ գտնենք՝ ո՜չ թշնամանք, ո՜չ բարեկամություն: Ես հիմա հռետորական հարցեր եմ բարձրացնում, որոնց մասին ազգովի պետք է մտածենք»: Այս հայտարարությունը բավական բացասական արձագանք է գտել անգամ նրա մտերիմ շրջապատում, ավելին՝ ասում են, թե Ա. Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»։
«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ պատգամավորից մինչև փոխնախարար կարիերայի աճի ընթացքում Փամբուխչյանը բավական անշարժ և շարժական գույք է հետ գցել: Ըստ նույն խոսակցությունների՝ նա ձեռք է բերել երկու բնակարան Էրեբունի վարչական շրջանում և երկու մեքենա՝ Lexus և Range Rover մակնիշի: Չէ՞ որ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակցից մինչև խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար աշխատած Փամբուխչյանը լավ գիտի՝ ինչպես կառավարել ֆինանսները»,-գրում է թերթը։