Լրահոս

03.06.2011 13:47


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մտադիր է ձերբակալե՞լ Ահմադինեջադին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մտադիր է ձերբակալե՞լ Ահմադինեջադին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմադ Ալի Ջաֆարին երկրի գերագույն առաջնորդին խնդրագիր է ներկայացրել Իրանի նախագահ Ահմադինեջադին ձերբակալելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Mignews»–ը, այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Համենեիի ներկայացուցիչ այաթոլա Աբդոլնաբի Նամազին։ Տեղեկության համաձայն՝ հրամանատարի խնդրագիրն արվել է Համենեիին պաշտոնանկ անելու փորձում ներգրավված բոլոր անձանց ձերբակալելու ընդհանուր խնդրանքի շրջանակներում։

Նամազիի խոսքերով՝ Համենեին թույլատրել է ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր առնչություն են ունեցել հեղաշրջման հետ, բացի Ահմադինեջադից։

Նա, սակայն, նշել է, որ նախագահ Ահմադինեջադը զգուշացում է ստացել։

–Շատ հնարավոր է, որ նախագահի ու Համենեիի միջև տարաձայնությունը բերի երկրի ղեկավարի հրաժարականին,– ավելացրել է Նամազին։

Այս խորագրի վերջին նյութերը