Աշխարհ

27.04.2021 07:26


Թուրքիան կորոնավիրուսով պայմանավորված սահմանում է լոքդաուն

Թուրքիան կորոնավիրուսով պայմանավորված սահմանում է լոքդաուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է երկրում ապրիլի 29-ից մայիսի 17-ը լոքդաուն սահմանելու մասին: Պատճառը երկրում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկրի քաղաքների միջև ուղևորությունները հնարավոր կլինի միայն հատուկ թույլտվությամբ:

Սահմանափակումները կառնչվեն նաև հյուրանոցներին: Բոլոր գրասենյակները կլինեն փակ: Կաշխատեն միայն անհետաձգելի ծառայությունները և արտադրությունները, որտեղ գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել:

Ապրիլի 16-ին Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 63 հազար 82-ով, իսկ ապրիլի 21-ին գրանցվել է մահվան առավելագույն ցուցանիշը՝ 362 դեպք: Պատասխանատուները նշում են, որ բնականոն կյանքին վերադառնալու համար անհրաժեշտ է օրական նոր դեպքերի թիվը նվազեցնել մինչև 5 հազարի:

Այս խորագրի վերջին նյութերը