2020թ․ ՊՆ-ն 1,8 միլիարդ դրամի վառելիք է գնել ՏՄՊՊՀ անդամի եղբոր ընկերությունից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2020թ․ ընթացքում ընդհանուր 1,8 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ (2019թ․ հունիս-2021թ․ ապրիլ) Էդգար Ճաղարյանի եղբորը պատկանող ընկերության հետ, գրում է Hetq.am–ը:
էդգար Ճաղարյանը 2004 թվականից աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում, իսկ, մասնավորապես, 2009-2016 թթ. պարենային ապահովման բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում, որը ներկայում նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն է և պաշտպանության նախարարության անունից կնքում է գնման պայմանագրեր։
Էդգար Ճաղարյանի եղբորը՝ Կարեն Ճաղարյանին պատկանող ընկերությունը «Կար Պետրոլ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2020թ․ հունիսի 8-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության 75% բաժնեմասի սեփականատերը և տնօրենը Կարեն Ճաղարյանն է, իսկ մնացած 25% բաժնեմասը պատկանում է Դավիթ Գարեգինի Կիրակոսյանին։
Հիմնադրման օրվանից ընդամենը մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, պաշտպանության նախարարությունը 628 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել «Կար Պետրոլ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը, ըստ պայմանագրի, պարտավորվել է այդ գումարի դիմաց 2000 տոննա դիզելային վառելիք մատակարարել պաշտպանական գերատեսչությանը։
Հաջորդ պայմանագիրը կնքվել է 2020-ի օգոստոստի 13-ին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 165 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց Էդգար Ճաղարյանի եղբոր ընկերությունը պաշտպանության նախարարությանը մատակարարել է 3438 տոննա ավիացիոն կերոսին։
Հաջորդ և վերջին պայմանագիրը պաշտպանության նախարարության և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ի միջև կնքվել է սեպտեմբերի 17-ին։ Այս գործարքի արժեքը անհամեմատ զիջում է նախորդներին։ 43 մլն դրամի դիմացը ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է 50 տոննա ավիացիոն կերոսին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։