Կարծիք

26.04.2021 20:31


Նախարարությունից մերժել են պատերազմի մասնակցին պետպատվերով վիրահատել

Նախարարությունից մերժել են պատերազմի մասնակցին պետպատվերով վիրահատել

Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք «էլ ինչ եք ուզում»:

Ուրեմն կրկին ասեմ՝ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տաթեւիկ Փիլթակյանին ու ու ողջ Նաիրի ԲԿ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն չպատճառելու համար։

Հա ու նշեմ՝ ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության էդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրեն:

Կից ներկայացնում եմ մերժման պատճառը։

Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից

Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը