Թուրքական լիրան անկում է գրանցել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային ցածր ցուցանիշին, ինչն ավելի է վատթարացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ahval news»-ը:
Լիրան անկում է գրանցել 1,2 տոկոսով, հասնելով մեկ դոլարի դիմաց 8,48 լիրայի: Նոյեմբերին արձանագրված ցուցանիշը 8,58 էր, իսկ վերջին շրջանում Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին: Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների միջև: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ պատասխան քաղաքական արձագանքը կլինի մոտակա ամիսների ընթացքում:
Հոդվածում հիշեցվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան խնդիր ունեն նաև Անկարայի կողմից Ռուսական C-400 հրթիռների գնման հետ կապված:
Թուրքական լիրան անկում է գրանցել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային ցածր ցուցանիշին, ինչն ավելի է վատթարացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ahval news»-ը: