Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնին, այնուհետև՝ դիմել փախուստի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ամուսինը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնին, այնուհետև՝ դիմել փախուստի:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: