Հայկ Հեքիմյանին՝ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն, կալանավորման միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, մեղադրանք է առաջադրվել, միջնորդել են նրան կալանավորել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա նշեց, որ ապրիլի 22-ին Դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հրմշտոց է եղել, և ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածում է Հայկ Հեքիմյանին՝ երկու-երեք հարված է հասցրել՝ բռունցքով և արմունկով և վնասել նրա աչքը և քիթը, ինչը հաստատված է։
«Հաջորդ օրը Հայկ Հեքիմյանը ջահերով երթին է գալիս մասնակցելու, որի մեկնարկից առաջ Ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման են ենթարկում և որոշում են ձերբակալել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Ասեմ ավելին՝ հենց իրենց կողմից զննած տեսագրության մեջ, որը տրամադրվել է Գլխավոր դատախազությանը, ակնհայտ երևում է, թե ոստիկանության աշխատակիցն առնվազն երկու հարված հասցրել է, որից հետո իմ պաշտպանյալը հակադարձ հարված է հասցնում այդ մարդուն»,-ասաց Բենիկ Գալստյանը։
Փաստաբանն ասաց, որ դատարանը որոշում կայացրեց անձի ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, իսկ քննիչները որոշեցին մեղադրանք առաջադրել, կալանավորման միջնորդություն ներկայացնել։ «Այստեղ 316-րդ հոդված գոյություն չունի, քանի անձը չի հարվածում լիազորությունների հետ կապված, այլ անձը հարվածում է այն անձին, ով հարվածել է իրեն։ Ես առնվազն տեսնում եմ խիստ տարբերակված մոտեցում»,–ասաց մնա։
Բենիկ Գալստյանը հայտնեց, որ կալանավորման միջնորդության մեջ նշել են, որ նկատի ունենալով, որ Հայաստանում հետպատերազմյան իրավիճակում շատացել են զանգվածային բողոքի ակցիաները, Հայկ Հեքիմյանը վտանգավոր է, քանի որ մեկ անգամ մասնակցել է և կատարել է հանցանք և նորից կարող է մասնակցել և կատարել հանցանք։ «Մարդիկ ուղղակի ասում են, որ չեն ուզում հավաքվեն, դրա համար կալանավորում են»,–հավելեց նա։