2020-ին Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են, իսկ Ադրբեջանինը` աճել. SIPRI
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի Հայաստանում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։
Ռազմական ծախսերի և ՀՆԱ-ի հետ կապված նշվում է՝ դիտարկված 150 երկրից 24-ը ռազմական ծախսերի համար հատկացրել է իր ՀՆԱ-ի 3,0 տոկոսը կամ ավելին, 96-ը՝ ՀՆԱ-ի 1,0-2,9 տոկոսը, 30-ը՝ ՀՆԱ-ի 1.0 տոկոսից պակաս։
Ընդ որում, ըստ զեկույցի՝ Հայաստանը շարունակում է մնալ աշխարհում ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող երկրների տասնյակում։
«Աշխարհի ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող 10 երկրից հինգը գտնվում է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Օմանը, որը 2020-ին իր ռազմական կարիքների համար ծախսել է ՀՆԱ-ի 11 տոկոսը, Սաուդյան Արաբիան (8,4 տոկոս), Քուվեյթը (6,5 տոկոս), Իսրայելը (5,6 տոկոս) և Հորդանանը (5,0 տոկոս): Մնացած 5 երկրի թվում են՝ Ալժիրը (6,7 տոկոս), Ադրբեջանը (5,4 տոկոս), Հայաստանը (4,9 տոկոս), Մարոկկոն (4,3 տոկոս) և Ռուսաստանը (4,3 տոկոս)»,-ասված է զեկույցում։
Ընդ որում, զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2019 թվականի համեմատ անցած տարի 17 տոկոսով աճել են և «այդ աճը Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում ամենամեծ հարաբերական աճն է»։ Եթե 2019 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3,9 տոկոսը, ապա 2020 թվականին դրանք կազմել են 5,4 տոկոսը:
Զեկույցի համաձայն՝ այդ երկրի ռազմական ծախսերի ավելացումը կապված է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հետ»:
Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը: 2020 թվականի համար երկրի պաշտպանական ծախսերը, ըստ հետազոտողների, կազմել են 61,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2,5 տոկոսով ավելին է, քան 2019-ին, միևնույն ժամանակ 26 տոկոսով ավելին, քան 2011-ին:
SIPRI-ն նշում է, որ ռազմական ծախսերը աճում են երկրորդ տարին անընդմեջ՝ 2017-2018 թվականներին կրճատվելուց հետո: Մինչև 2017 թվականը Ռուսաստանի պաշտպանական ծախսերն աճում էին 18 տարի անընդմեջ:
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի ծախսերը 2020 թվականին աճել են, դրանք 6.6 տոկոսով ցածր են եղել երկրի նախնական ռազմական բյուջեից, նշում է ինստիտուտը:
Նշվում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները վարկանշային աղյուսակում պահպանել է առաջատարի դիրքը (778 միլիարդ դոլար): Համապատասխանաբար, երկրորդ տեղում Չինաստանն է (252 միլիարդ ԱՄՆ դոլար), որի ռազմական ծախսերն աճում են արդեն 26 տարի անընդմեջ: Երրորդ տեղում է Հնդկաստանը (72,9 միլիարդ ԱՄՆ դոլար), իսկ հինգերորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (59,2 միլիարդ ԱՄՆ դոլար):

Աղբյուրը՝ tert.am