Աշխարհ

26.04.2021 18:39


Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում Է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին Է, (…) տակավին պետք Է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,-ասել Է նա:

«Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող Է տեղի ունենալ հանդիպումը)»,-ճշտել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների Է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել Է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»:

Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել Է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ ռուսաստանցի պաշտոնակցին առաջարկել Է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը