Սոմալիի մայրաքաղաքում ընդդիմությունը շրջաններ Է գրավել նախագահական պալատի մերձակայքում
Ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են սահմանել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մերձակայքի շրջանների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Garowe Online պորտալը:
Ավելի վաղ Սոմալիի վարչապետ Մոհամեդ Հուսեյն Ռոբլեն հայտարարել Էր, որ երկրի կառավարությունը երկխոսությունը լավագույն միջոցն Է համարում ներկայում Սոմալիում տեղի ունեցող ճգնաժամի լուծման համար: Սոմալիում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը նույնպես երկխոսության կոչ Է արել բախումների կապակցությամբ ստեղծված իրադրության ֆոնին:
Պորտալի տվյալներով՝ ռազմական տեխնիկան երեւում Է քաղաքի գլխավոր փողոցներում: Goobjoog News տեղական հրատարակությունը հաղորդում Է, որ մայրաքաղաքի մի շարք համալսարաններ փակվել են քաղաքի մի շարք մասերում բռնությունը սրվելուց հետո:
Somali Guardian հրատարակությունը գրում Է, որ անքուն գիշեր Էր մայրաքաղաքի բնակիչների համար, շատերը լքել են իրենց տները, մյուսները պլանավորում են անվտանգ վայրեր տեղափոխվել երկուշաբսթի օրը:
Ընդդիմության հետ կապված Սոմալիի ազգային բանակի ուժերը ապրիլի 25-ին վերահսկության տակ են առել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուսիսում ընկած մի քանի հանգուցային շրջաններ, հաղորդել Է Somali Guardian պորտալը: Դրա հետ մեկտեղ Սոմալիի նախկին նախագահ Հասան Շեյխ Մահմուդը նույն օրը հայտարարել Է, որ զինվորականները հարձակվել են իր նստավայրի վրա, եւ դրա համար պատասխանատվությունը դրել Է երկրի ներկայիս նախագահ Մոհամեդ Աբդուլահ Մոհամեդի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: