Լրահոս

26.04.2021 15:07


Երևանի Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը

Երևանի Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը

Այսօր` ապրիլի 26-ին, ավտոմեքենայի և տրոլեյբուսի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն է բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel-ի «շառավոյի» կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել բախումը։

Այս խորագրի վերջին նյութերը