Կարծիք

26.04.2021 13:19


Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է (տեսանյութ)

Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է (տեսանյութ)
Երկրի թիվ 1 աներձագը երեկ ստվերեց թիվ 1 փեսայի հրաժարականի հայտարարությունը, որով երկրի թիվ 1 կապիտուլյանտը փորձում էր արյունաքամ ժողովրդի վրա հերթական անգամ որպես բարի կամքի դրսևորում վաճառել իր հրաժարականը: Դեռ փետրվարի 7-ին ձաղկաձորյան թանկարժեք հյուրանոցում հանգիստը վայելող քայլականներն արձանագրել էին, որ «հասարակության լայն շերտերի շրջանում ՉԿԱ արտահերթ ընտրությունների պահանջ», ուստի «Իմ քայլը» խմբակցությունը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է աջակցել իրենց վարչապետին»:
Երկուսուկես ամիս անց իրենց վարչապետն ասում է. «…. այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»:
Փաստորեն երկուսուկես ամիս առաջ հանրային պահանջ չտեսնող իշխանությունն այն վերջապես գտավ…Սյունիքում: Ու որոշման համար մի ջեեերմ ողջույն էր պակասում: Ու ողջույնից 4 օր անց իրենց իսկ հնարած Քաղաքացու օրը հրաժարական տվեց իրենց վարչապետը՝ փակելով Հայոց պատմության ամենաողբերգական, ամենախայտառակ, ամենաամոթալի երեք տարվա էջը:
Հրաչի փեսա Նիկոլն ասում է՝ «Ոչ մի րոպե չկասկածեք, իմացեք, վստահ եղեք՝ Հայաստանում և Արցախում ապագա կա, և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր»:
Այո՛, Հայաստանում և Արցախում ապագա կա, և, այո՛, այդ ապագայի կերտումը սկսվում է ապրիլի 25-ից՝ առանց քեզ, առանց ձեզ, առանց ստի ու կեղծիքի, առանց պարտության ու անվերջանալի անկման:
Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը