Կարծիք

26.04.2021 13:09


ՀՀ ՍԴ դատավորներ, ոստիկանություն, ԱԱԾ, ընդդիմություն, իրավաբաններ.ՀՀ նախկին վարչապետ Փաշինյանը մտադիր է տապալել Հայաստանում սահմանադրական կարգը (տեսանյութ)

ՀՀ ՍԴ դատավորներ, ոստիկանություն, ԱԱԾ, ընդդիմություն, իրավաբաններ.ՀՀ նախկին վարչապետ Փաշինյանը մտադիր է տապալել Հայաստանում սահմանադրական կարգը (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներ, ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ընդդիմության ներկայացուցիչներ և իրավաբաններ, դուք քաջատեղյակ եք, որ համաձայն ՀՀ Սահմանադրությանը, վարչապետը պաշտոնաթողությունից ու նախագահի կողմից համապատասխան հրամանագիր ստորագրելուց հետո, պարտավոր է անհապաղ լքել վարչապետի պաշտոնը և ընտանիքի հետ միասին ազատել կառավարության ամառանոցը։
Սակայն, ձեր անտարբերության ու անգործության արդյունքում, ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել Հայաստանում սահմանադրական կարգը և ապօրինաբար զբաղեցնել «ՀՀ ժամանակավոր վարչապետի պաշտոնը»:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ մի հոդվածով չի նախատեսվում, որ պաշտոնաթող վարչապետը կարող է իր համար նոր պաշտոն ստեղծել ու զբաղեցնել այն, այդ թվում` «ժամանակավոր վարչապետի» տեսքով, ինչի մասին 2018-ի ապրիլին արձանագրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը