Արարատի մարզում 06-ը բախվել է կամրջի հենապատերին և կողաշրջված հայտնվել ճաղավանդակի վրա, կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի, ու եթե կամրջի վրա երկաթե ճաղավանդակներ չլինեին (իսկ նման կամուրջներ հանրապետությունում շատ կան), ապա ավտոմեքենան կամրջից ցած կընկներ: