Սյուզաննա Մելքոնյանը դարձել է ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող (տեսանյութ)
Այսօր ռուսական «Россия 1» հեռուստաալիքի եթերում տեղի ունեցավ «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչը։ Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ով մինչ եզրափակիչ հասնելը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ երգի կատարմամբ ոտքի էր հանել մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին, ճանաչվել է հաղթող։
Այս անգամ Սյուզաննա Մելքոնյանը հեռուստամրցույթում ներկայացել է Սելին Դիոնի «I Surrender» երգի ցնցող կատարմամբ հիացրել ժյուրիի անդամաներին։ Այս անգամ նույնպես երգչուհին հավաքեց 99 միավոր։
Երաժշտական հեռուստանախագծի ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւը պարզապես հիացած էր։
«100 տվեք, 100․․․»,-բղավում էր Լազարևը։
«Հավատա, սա 100 է։ Սա եզրափակչի ամենավստահ ելույթն է»,-ասել է Լազարեւը։
«Այստեղ ամեն ինչ ասված է... Սյուզի, դու հիասքանչ էիր»,-հավելել է հեռուստաշոուի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։

Աղբյուրը՝ style.news.am