Հայրենադավը հրաժարական չէր տա, եթե չլիներ մեր պայքարը (լուսանկար)
Հողատուի հրաժարականն ու մեր երիտասարդների կապտուկները։ Կամ Արսեն Մարտոյանը կհաղթի Նիկոլին
Այսօր առավոտյան երկու դրվագ իրար խառնվեց։ Ճնշված, նվաստացած դեմքով հայրենադավը կարճ խոսքով հայտարարեց իր հրաժարականի մասին՝ միաժամանակ շեշտելով, թե մնալու է վարչապետի պաշտոնակատար։ Նույն այդ րոպեներին մեկ էլ նկատեմ, որ որդուս ուսերին կապտուկներ են։ Հարցնում եմ՝ ինչու՞։ Պատասխանը կարճ էր՝ բերման ենթարկելիս, երբ ոստիկանները հերթական անգամ ծառայում էին այսօր հրաժարական տված հայրենադավին։ Դստերս ոտքի մեծ կապտուկն արդեն նախօրեին էի տեսել։ Ծառայողներն անգամ աղջիկներին չէին խնայել։
Հիմա ասեմ՝ ինչու կապտուկները հիշեցրին հրաժարականի պահին։ Լուսանկարներում Արսեն Մարտոյանն է։ ՀՅԴ երիտասարդական միության անդամ, ՀՅԴ Պատանեկան միության պատասխանատուն, ՀՅԴ Կամավորական Շարժում ՀԿ վաշտերի կազմում մեր հարյուրավոր ընկերների հետ 2020 թ. սեպտեմբեր 27-ին առաջնագիծ մեկնած։ Մատաղիսում ստացել էր ծանր վիրավորում։ Հրաշքով փրկվել էր։ Դիպուկահարի փամփուշտն անցել էր ողջ մարմնով ու բարեբախտաբար չէր վնասել որեւէ օրգան։ Անցնող ամիսների բողոքի ցույցերին պարբերաբար բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Այս լուսանկարում նրան ուղղակի ծեծում են հայրենադավի ծառաներն ու քարշ տալիս։ Հաջորդ օրը տխրությամբ ասաց՝ ափսոս, Դաշնակցության զինանշանը կորավ։
Ինչո՞ւ այս ամենը գրեցի։ Այսօր հայրենադավի հրաժարականի հայտարարությունը քամահարանքով ընդունվեց, եւ այդպես էլ կլիներ։ Բայց ինչո՞ւ հրաժարական տվեց։ Իր կամքո՞վ, ցանկությա՞մբ։ Համոզված եմ՝ որ։ Չլինեին մեր երիտասարդների կապտուկները, չէր լինի այս հրաժարականը։ Հիշեք՝ որտեղի՞ց սկսեցինք։ 2020 թվական, նոյեմբերի 11, Թումանյան փողոց, 15։00 մոտ 200 հոգով հավաքված էինք ու ծովածավալ ոստիկանություն։ Հանկարծ Հրանտ Մարգարյանի բացականչությունը՝ նիկոլ, դավաճաաան… ու գնաց։ Ոստիկանության շղթան ճեղքելով՝ արդեն Ազատության հրապարկում էինք, հազարավորները։ Հետո երթ, երեկոյան տասնյակ բերման ենթարկվածներ։ Իշխան Սաղաթելյանի, իմ, Վանեցյանի, Արծվիկի ու մի քանի տասնյակ մարդկանց դեմ քրեական գործ, կալանքներ, դատարանների իրավաչափ որոշումներ։ Սաքոն Կարապետյանը, Գերասիմը, մեր տասնյակ տղաներ ոստիկանության մշտական այցելուներ դարձան։ Հեշտ չէր։ Ձմեռ, ցուրտ, անհաշիվ ոստիկաններ։ Ու պայքար։ Անդադար պայքար։ Երբեմն դանդաղ, երբեմն՝ ուժգին։ Վրանային ճամբարներ Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում։ Պայքարի տեսանելի ու անտեղ գործիչներ։ Մեր հազարավոր ընկերներով։ Շատերը՝ պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում եղած, ու միայն նոյեմբերի վերջին Երեւան վերադարձած։ Շատերը՝ Հայրենիքում հաստատված ու խաղաղ կյանքը թողած փողոց իջած։ Կտա՞ր այսօր հրաժարական հայրենադավը, եթե չլիներ այս ամենը։ Ոչ, վստահ՝ ոչ։ Նա արդեն ընտանիքի հետ առանց կառավարական ամառանոցների, թիկնազորի, վայելքների չի պատկերացնում իր կյանքը։
Այսօր հայրենադավը հայտարարեց իր հրաժարականի մասին, շեշտեց, որ մնում է պաշտոնակատար, ասաց՝ վախվորած։ Ու երբ տեսնում էի նրա խեղճացած, խամրած աչքերի հայացքը, աչքիս առջեւ մեր հարյուրավոր երիտասարդների կապտուկներն էին ու Արսեն Մարտոյանը։ Նրա կողքին վստահ կլինեին իր հետ նույն մարտում զոհված Գեղամը Մուշեղյան, ուսանողական միությունից Կիմը Խաչատրյան, Հրազդանից ընկերներով կշտապեր Մհերը Հարությունյան, մեր Ճուտը, մեր տղերքը, որ այսօր չկան։ Ընկան։ Նրանք կապտուկ չստացան հայրենադավի դեմ պայքարում։ Նրանք նահատակվեցին հանուն Հայրենիքի։ Իսկ այսօրվա հրաժարականի հայտարարությունն այդ կապտուկների պարտադրանքն էր։ Արսեն Մարտոյանն ու ընկերները էլի շարքերում են։ Կանգնած ձիգ, քանի որ պաշտպանում են Հայրենիքը, հայրենադավներից, նիկոլիզմից։ Ու կհաղթեն։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից