Կարծիք

25.04.2021 18:00


Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել՝ քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել

Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել՝ քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել

«ֆիքսենք հետևյալը.

Առաջին ղեկավարն է մեր երկրում, որը հեռանում է պաշտոնից ու որևէ դրական արածի մասին չի կարող խոսել, չունի որևէ դրական ցուցանիշ, որ հայտնի: Ժողովրդավարություն, տնտեսական ցուցանիշ, ապահովություն, անվտանգություն, արտաքին կապեր...

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ կապ չունի հարգանքը ժողովրդի նկատմամբ, իշխանությունը իբր ճողովրդին պատկանելը. դա թերուս բանասերի լիրիկան է. նա հրաժարական է տալիս ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում, ամեն մարզում ու գյուղում խայտառակվելու արդյունքում: Դրական որևէ բան արած մարդը երեք տարի անց չի կարող հրաժարական տալ, նա գնում է համազգային քֆուրների ֆոնին:

Ժողովրդի իշխանության մասին խոսողը ամեն ինչ անելու է, որ զավթի իշխանությունը և մնա, որպես բռնապետ իշխի:

Բոլորիս համար ցավում եմ, որ մենք գնացինք էս ճանապարհով: Մենք դավաճանին հանդուրժեցինք 6 ամիս, մենք բավարար չափով կամք չունեցանք, որ նա գնա երկրից փախչելու, ինքնասպան լինելու, բանտում հայտնվելու ճանապարհով: Բայց բանը հասավ նրան, որ նա երկիրը քանդելուց, հայրենիքը հանձնելուց հետո իրավունք է ստանում դարձյալ մասնակցել ընտրությունների: Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել:

Ի դեպ, հենց հիմա իշխանությունը ընկած է փողոցում, ժողովուրդ, գնա վերցրու ու տեր կանգնի։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը