«1915. Ճակատագրեր»․ «Հուրարտա» ազգային նախաձեռնության երթն` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի (լուսանկար)
«Հուրարտա» ազգային նախաձեռնությունն այսօր, ապրիլի 24-ին, կազմակերպել էր երթ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Երթի խորագիրն էր «1915. Ճակատագրեր»:
Մասնակիցներն իրենց հետ էին կրում Հայոց Ցեղասպանության զոհերի ճակատագրերը ներկայացնող լուսանկարներ: Միջոցառման խորհուրդն էր հիշեցնել, որ Եղեռնի միլիոնավոր զոհերից յուրաքանչյուրը մե՛կ անհատ էր, մի՛ ճակատագիր, մի՛ պատմություն:
Այսօրվա սերնդի և հետագա սերունդների պարտքն է հիշել անցյալը՝ կարևորելով ազգային շահը, առաջ նայելով՝ կառուցել արժանապատիվ, բարեկեցիկ և ապահով ապագա:
Երթի ավարտին, ծաղիկներ դնելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում, «Հուրարտայի» անդամներն ու աջակիցները միլիոնավոր հայերի խեղված ճակատագրերը ներկայացրին 106 ամփոփ լուսանկարների միջոցով` ստեղծելով յուրատեսակ հիշատակի ճեմուղի:
«Հուրարտա» ազգային նախաձեռնության ֆեյսբուքյան էջից