Քաղաքական

25.04.2021 11:07


Վերջապես արդարությունը հաղթեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Վերջապես արդարությունը հաղթեց․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը։

«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։

Շնորհակալություն Ձեզ:

Ռոբերտ Քոչարյան 25.04.2021»,–ասվում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը