Հանրայինը չի լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի այցը Ծիծեռնակաբերդ
Yerkirmedia.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ նրա անունից ծաղկեպսակ էր դրվել հուշահամալիրում։
Այսօր ամբողջ օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Հեռարձակման սփռման ազդանշանը տրամադրվել է Հաայստանի բոլոր հեռուստաընկերություններին, ինչպես նաև՝ միջազգային լրատվամիջոցներին:
Սակայն, այն պահին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:
Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել: