Կարծիք

25.04.2021 09:58


Ի՜նչ մեղք ես, Նիկոլ, էսքան մանր բաներով քեզ թվում ա՝ տրամադրություն ես փոխելո՞ւ

Ի՜նչ մեղք ես, Նիկոլ, էսքան մանր բաներով քեզ թվում ա՝ տրամադրություն ես փոխելո՞ւ

Հ1-ի ուղիղ եթերը, որ ժամեր շարունակ անխափան գործում էր, հանկարծ անջատվեց, երբ Ծիծեռնակաբերդ հասավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա այցից հետո խափանումը վերականգնվեց։

Ո՞վ չի հասկանում՝ ինչու էր էդ խափանումը։ Ի՜նչ մեղք եք, արա։ Ի՜նչ մեղք ես, Նիկոլ, էսքան մանր բաներով քեզ թվում ա՝ տրամադրություն ես փոխելո՞ւ։ Տարիներ շարունակ տպավորություն եք ստեղծել, թե մարդիկ չեն հարգում, ավելին՝ ատում են Ռոբերտ Քոչարյանին։ Էսօր համոզվեցիք, որ հակառակն ա, անգամ Ծիծեռնակաբերդում խնդրում էին նախագահին հետը նկարվել։ Իսկ դրանից ժամեր առաջ Նիկոլի պատճառով թողեցին ծաղիկները ու հեռացան Ծիծեռնակաբերդից։

100 մետր ճամփա պիտի գնաս, ամբողջ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ոտքի ես հանում, դատավորներին նախապատրաստում ես, որ այցի հետևանքով ձերբակալվածներին կալանավորեն։ Ու բնականաբար՝ էդ ամենի ֆոնին քեզ համար սարսափելի էր տեսնելը հենց այս լուսանկարը։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը