Կարծիք

25.04.2021 09:41


Հայերը ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում և հանել անհրաժեշտ պահին․ Մարգարիտա Սիմոնյան

Հայերը ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում և հանել անհրաժեշտ պահին․ Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի եթերում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լրագրողն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հարյուր տարի չէր ճանաչում իր ժողովրդի ցեղասպանությունը:

«Չէր ճանաչում ակնհայտը: Չէր ճանաչում ճշմարտությունը: Չէր ճանաչում մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հիանալի իմանալով, որ դա՝ այդ ողբերգությունը, եղել է»,-ասել է Սիմոնյանը:

Նա հավելել է, որ չճանաչելու պատճառը աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է եղել: Բայց երբ այդ կոնյունկտուրան փոխվեց, Վաշինգտոնը ստիպված էր ճանաչել ամեն ինչ: ԱՄՆ-ը հանդես չի եկել հանուն պատմական արդարության, իսկ արված հայտարարությունը պետք է դիտարկել որպես «ողորմություն»:

Սիմոնյանը կարծում է, որ ամերիկյան ղեկավարության իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ երեւում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքից։

«Ի՞նչ է սա հայերի համար։ Նվե՞ր։ Տո՞ն։ Ցավակցությու՞ն։ Ոչ։ Դա փշրանք է։ Իսկ իմ ժողովուրդը չի ուրախանում փշրանքներից։ Համենայնդեպս, ես չեմ ուզում, որ մենք ուրախանանք դրանով։ Որտե՞ղ էիր, Ամերիկա, այս աշնանը: Թեկուզ հոնքդ շարժե՞լ ես»,-հարցնում է լրագրողը: Սիմոնյանը հավելել է, որ ըստ էության չկա ԱՄՆ-ի որեւէ վերաբերմունք հայերի նկատմամբ` ո՛չ լավ, ո՛չ վատ:

«Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները «վերամբարձ են»»,-ասել է Սիմոնյանը: Ցեղասպանության այս ճանաչումը հետագայում կարող է կարեւոր դեր ունենալ:

«Բայց հայերը պարզապես փոքր զենք են ԱՄՆ-ի համար: Զենքերից մեկը: Որը կարելի է հարյուր տարի պահել պահեստում, եւ կարելի է հանել անհրաժեշտ պահին»,-նկարագրել է նա ամերիկացի քաղաքական գործիչների մոտեցումը:

Սիմոնյանը հավելել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը աղոթում է իր նախնիների հոգիների հանգստության համար: Իսկ ահա Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը